Խորտակված «Կոստա Կոնկորդիայի» վերջին փրկվածը` նավի գանձապահ Մանրիկո Ջամպեդրոնին, պատմել է, թե ինչպես է կենդանի մնացել, երբ մեկ ու կես օր սպասում էր փրկարարների օգնությանը:

Գանձապահը տեղեկացրել է, որ երբ նավն սկսել է խորտակվել, նա նավի անձնակազմի մյուս անդամների հետ սկսել է օգնություն ցույց տալ ուղեւորներին: Երբ նավը թեքվել է, գանձապահն ընկել է սեղանների վրա եւ երկու տեղից ջարդել ոտքը:

Ռեստորանի տարածքը մասնակիորեն լցվել է ջրով, իսկ գանձապահը կոտրված ոտքով բարձրացել է սեղաններից մեկի վրա եւ այնտեղ մնացել 36 ժամ: Օգնության սպասելու ժամանակ նա կերակրվել է շրջակայքում լողացող բուտերբրոդներով: Մանրիկոն պատուհանից տեսել է փրկարարներին եւ կարողացել նրանց ուշադրությունը գրավել իր կողքով լողացող թավայի օգնությամբ պատուհանը թակելով: Նրան դուրս բերելու համար պահանջվել է երեք ժամ: Դրանից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, գրում է «Ուտրո.ռու»-ն: