Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների սերտ համագործակցությամբ, երկրից 32 օտարերկրյա քաղաքացու են արտաքսել, հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Ռուսաստանի, Կամերունի, Չինաստանի և Նիգերիայի 32 քաղաքացի։
«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտը հանդիսանում է երկրի ներսում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմինը։ Նրա լիազորություններից մեկն է հայտնաբերել Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և իրականացնել նրանց արտաքսումը», — ասված է Վրաստանի ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։



























