Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահ մարմիններին ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց՝ իր բացահայտ սուբյեկտիվ, շահագրգիռ մեկնաբանություններով կատեգորիկ կերպով արձանագրելով, որ ՀԷՑ-ում կատարվածին այլ անուն, քան փողերի լվացում, չես կարող տալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք կոնկրետ փաստեր են։ Նա նույնիսկ հանցակազմն ու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածն է պատվիրում, մնում է միայն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գրի։ Իշխանատենչ այս մարդը, հանուն իր աթոռի, այլևս նույնիսկ առերևույթ, թեկուզ ձևական սահման չի ճանաչում»։

ՀԷՑ-ում կատարվածին այլ անուն, քան փողերի լվացում, չես կարող տալ. Սրանք կոնկրետ փաստեր են. Փաշինյան