Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա հ.10 հասցեի (ՀՀ Սահմանադրական դատարան) հարակից ճանապարհահատված, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Ինչպես նաև մեքենաների կանգառը կարգելվի Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ: