Կառավարության կեսը հիվանդ է, այս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստի ժամանակ կատակով նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին
«Պարոն վարչապետ, պատվաստման հետ կապված՝ առաջարկում ենք հենց վաղն էլ կազմակերպել, որ չունենանք հիվանդներ: Ովքեր բուժման կարիք ունեն, կբուժենք, ովքեր էլ առողջ են՝ կպատվաստենք», - ի պատասխան ասաց Անահիտ Ավանեսյանը։
Փաշինյանը հումորով հավելեց, որ հենց այսօր էլ կարող են կազմակերպել. «Բա, ինչի ենք վաղվան թողնում, հազիվ հավաքվել եք, չենք կարող այսօ՞ր», - ասաց վարչապետը:





























