Հունվարի 15-ին` ժամը 19:00-ին, Նիկոլ Փաշինյանին պաշտոնական նամակով հրավիրել եմ ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կարող է նաև ինքն առաջարկել հունվար ամսվա ընթացքում բանավեճի օր, ժամ, ինչպես նաև վայր:

Նամակը նաև պաշտոնական մուտք կարվի Կառավարության աշխատակազմ»։