Գիտնականները Եգիպտոսի արևելյան Սուկարի լեռներում հայտնաբերել են մոտավորապես 3000-ամյա ոսկու արդյունահանման համալիր, հայտնել են Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունից։
Սակայն դրանք սոսկ հանքի ավերակներ չեն. հնագետները պատահաբար հանդիպել են մի ամբողջ քաղաքի՝ արհեստանոցներով, տներով, տաճարներով և լոգարաններով, որտեղ ապրել և աշխատել են ոսկի արդյունահանողներ։
Համալիրը հագեցած էր իսկապես ժամանակակից հարմարություններով՝ այն ուներ քվարցի երակների մանրացման արհեստանոցներ, հանքաքարի մանրացման կայաններ, լվացման և նստեցման համակարգեր, ինչպես նաև կավե վառարաններ՝ ոսկի հալեցնելու և զտելու համար։ Դա վակայում է նրա մասին, որ հին եգիպտացիները տիրապետում էին հանքաքարի մշակման առաջադեմ տեխնոլոգիաների. նրանք գիտեին՝ ինչպես քվարցից ոսկի արդյունահանել և այն մաքուր մետաղի վերածել։
Աշխատողներն ու նրանց ընտանիքները ապրել են համալիրի մոտակայքում. հնագետները հայտնաբերել են տների, արհեստանոցների, վարչական շենքերի, տաճարների և լոգարանների մնացորդներ։ Ուագրավ է, որ բնակավայրը շարունակել է օգտագործվել դարեր շարունակ. հայտնաբերվել են Պտղոմեոսյան, Հռոմեական և նույնիսկ մահմեդական ժամանակաշրջանների հետքեր։ Դա վկայում է այս վայրի յուրացման երկարատև պատմության մասին։
Բացի դրանից, պեղումների արդյունքում հայտնաբերվել է արտեֆակտների հարուստ շարք՝ հիերոգլիֆներով, դեմոտիկ և հունական արձանագրություններով կավագործական իրեր, բրոնզե մետաղադրամներ, արձանիկներ և զարդեր, որոնք բոլորն էլ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ոչ միայն ոսկու արդյունահանման, այլև հին ոսկի արդյունահողների սոցիալական, կրոնական և առօրյա կյանքի մասին։
Այս հայտնագործությունը հնարավորություն է տալիս լիովին նոր պատկերացում կազմել հին եգիպտական ոսկու արդյունահանման ենթակառուցվածքների մասին. դա պատահական գործողություն չէր անապատում, այլ կազմակերպված արտադրական կառույց՝ արհեստանոցներով, աշխատողներով, տաճարներով և մշտական բնակավայրով՝ ըստ էության, հին ժամանակների ամբողջական արդյունաբերական և բնակելի համալիր։




























