Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին անհրաժեշտ է համարում ստեղծել եվրոպական ինքնիշխան արհեստական ​​բանականություն: Դրա մասին նա հայտարարել է Le Point հանդեսին տված հարցազրույցում։

«Մենք պետք է կառուցենք էթիկական և ինքնիշխան արհեստական ​​բանականություն»,- ասել է Դատին: Նրա համոզմամբ՝, այն պետք է հիմնված լինի թափանցիկության վրա և զարգանա հեղինակային իրավունքի տերերի և արհեստական բանականություն մշակող ընկերությունների միջև երկխոսության միջոցով։

«Նման երկխոսությունը ապահովում է, որ արհեստական բանականությանը մարզելու համար օգտագործվող նյութերը նույնականացվեն, իսկ դրանց հեղինակները պարգևատրվեն»,- նշել է նախարարը։

Ավելի վաղ եվրոպական Politico պարբերականը հայտնել էր, որ ԵՄ պաշտոնյաները քննարկում են տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պարզեցումը՝ արհեստական ​​բանականության զարգացումն արագացնելու համար: Ըստ պարբերականի տվյալների՝ արհեստական բանականության ոլորտում աշխատող ընկերությունների համար նախատեսվում են արտոնություններ: Նման մեղմացումները հնարավորություն են տալիս նրանց օրինականորեն մշակել տվյալների հատուկ կատեգորիաներ, ինչպիսիք են անձի կրոնական և քաղաքական համոզմունքները, էթնիկ պատկանելությունը կամ առողջական տվյալները: Այդ փոփոխությունները ընկերություններին հնարավորություն կտան ավելի արդյունավետ մարզել արհեստական բանականությունը: