X-ը 120 միլիոն եվրո տուգանքից հետո Եվրոպական հանձնաժողովին արգելել է գովազդ զետեղել, գրում է գերմանական DW պարբերականը։
Եվրոպական հանձնաժողովի գովազդային հաշիվն արգելափակվել է, հայտարարել է Իլոն Մասկի X սոցիալական ցանցի արտադրանքի մենեջեր Նիկիտա Բիրը՝ Եվրոպական հանձնաժողովին մեղադրելով հղում տեղադրելու մեջ, որը մոլորեցրել է օգտատերերին՝ «ստիպելով նրանց մտածել, թե դա «հասանելիությունն արհեստականորեն մեծացնելու նպատակ հետապդնող տեսանյութ» է։
Եվրահանձնաժողովն իր գրառմանն իսկապես տեսանյութ է կցել, որում հայտարարվում է, թե Եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքի պահանջներին չհամապատասխանելու համար X-ը կտուգանվի։ Տեսանյութի վրա սեղմելով՝ օգտատերերի համար ավտոմատ կերպով վերահղում էր արվում Եվրոպական հանձնաժողովի կայքում համապատասխան թեմայի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը։
Սոցիալական ցանցի դեմ Եվրահանձնաժողովը բողոքի երեք կետով պահանջ է առաջացել՝ մասնավորապես՝ X-ի կարգավորող մարմիններին գովազդային արշավների վերաբերյալ ամբողջական տվյալներ տրամադրելը, որոնք նրանց հնարավորություն կտան նույնականացնել, երրորդ կողմի ծրագրերի կողմից X-ից հանրային տվյալների ավտոմատացված հավաքագրման արգելքը և X-ում «կապույտ սրանկյուն նշում» ներկայացնելն իբրև գործիք, որը ենթադրաբար ծառայում է որպես ապացույց, թե հաշիվն իրական անձի է պատկանում։
Իլոն Մասկն արձագանքել է Եվրոպական հանձնաժողովի գրառմանը՝ այն «անհեթեթություն» որակելով, որից հետո կոչ է արել ԵՄ-ն «լուծարել»։




























