Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս ապահովում է հեքիաթային տրամադրություն ամանորյա տոնավաճառում՝ Շահումյան պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված, որը կգործի դեկտեմբերի 14-ից հունվարի 14-ը:

Ջերմ և տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի և սիրված արտիստները.

դեկտեմբերի 20-ին՝ «Մենք» ազգային ակադեմիական պարի խումբ,

դեկտեմբերի 27-ին՝ «Կամի Ֆրենդս»,

դեկտեմբերի 30-ին՝  Կարինա Առուստամյան և «Դը Բենդ»,

հունվարի 3-ին՝ «Midnight Avenue» և «Ultraviolet» նվագախնբեր,

հունվարի 6-ին՝ «Նեմրա»,

Հունվարի 9-ին՝ Արսեն և Արթուր Սաֆարյաններ,

հունվարի 13-ին՝ Սարգիս Մանուկյան և ընկերներ:

Փոքրիկների համար էլ կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ:

Կսպասենք ձեզ: