Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորեց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ծննդյան տարեդարձը։
«Նախ թույլ թվեք շնորհավորել ձեր ծննդյան տարեդարձը և մեր ամենաջերմ մաղթանքները հղել ձեզ՝ մաղթելով մասնագիտական նորանոր մարտահրավերներ, համբերություն և առողջություն՝ ի նպաստ այն ծառայության, որը իրականացնում է հանուն Հայաստանի Հանրապետության»,– ասաց նա։




























