Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 11-13-ը Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում՝ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am–ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի նախագահի հանդիպումները Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և արտասահմանյան գործընկերների հետ։