Դոնեցկի թիվ 115 դպրոցում դեկտեմբերի 9-ին բացվել է «Հատուկ ռազմական գործողությում» զոհված ամերիկացի Մայքլ Գլոսի հուշարձանը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Կիսանդրու տակ տեղադրված հուշատախտակի վրա գրված է. «Զինվորը մասնագիտություն չէ, այլ կոչում։ Արդարության համար պայքարողների համար օտար երկիր չկա»։

Մայքլ Ալեքսանդր Գլոսը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության թվային նորարարությունների փոխտնօրեն Ջուլիան Գալինա Գլոսի և ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Լարի Գլոսի որդին էր, որն այժմ ղեկավարում է Պենտագոնի և ՆԱՏՕ-ի համար ծրագրային ապահովում մշակող ընկերությունը։

Մայքլը Ռուսաստան է ժամանել 2023 թվականին և պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Նա ծառայել է 137-րդ գվարդիական օդադեսանտային գնդում և զոհվել է 2024 թվականի ապրիլի 4-ին։ Նրա մարմինը ուղարկվել է Միացյալ Նահանգներ և թաղվել Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս քաղաքում։

Մայքլ Գլոսը հետմահու պարգևատրվել է Ռուսաստանի «Արիության շքանշանով»։ Ռուսաստանի իշխանությունները պարգևը նրա ընտանիքին փոխանցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջոցով։