«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրառում է արել։
«Հայրս այս հայտարարություններն արել է 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, մոտավորապես այն ժամանակները, երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով «Սասնա ծռեր»-ի միտինգն էր ցրում»:
Իսկ տեսանյութում ՀՀԿ–ական Կարեն Կարապետյանը, ով Սամվել Կարապետյանի եղբայրն է և Նարեկ Կարապետյանի հայրը, մասնավորապես, նշել է. «Ցանկացած կուսակցության մեջ պետք է լինել պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուժեր, և դա բնական է, ոչ թե միշտ կուսակցական պայքար միայն պետք է լինի, այլ պետք է լինի ներկուսակցական պայքար։ Փիլիսոփայության առաջին օրենքը հակասությունների միասնության և պայքարի օրենքն է, որը տալիս է զարգացում։Երբ ես տեսել եմ, որ ինչ-որ բաներ ճիշտ չեն գրում, անգամ իմ բարեկամն էլ լինի, եթե ինքը ճիշտ չի աշխատում, ես կարող եմ քննադատել։
«Հանրապետականի» անդամ լինելը ինձ կխանգարի առաջիկա ընտրություններում։
Բոյկոտը ի՞նչ է տալու, ընդհակառակը համապետական ընտրություններին միակ շանսն են, որ հանրությունը իր խոսքը ասի և եթե մենք, իբրև իշխանության ներկայացուցիչներ ենք, չնայած այդքան էլ ինձ այդպիսին չեմ համարում, ուրեմն, թող այս պահին մեզ պատժեն։
Երբ հանրության մեջ մեկ միլիոն և ավելի ընչազուրկ խավ կա, չկա այդպիսի մի երկիր, որ ինքը իր իշխանությանը սիրի։ Իսկ պատճառները օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, ես կասեմ՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ։
Ովքեր ինձ շատ լավ ճանաչում են, գիտեն, որ մանդատը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Դա ես ընդամենը օգտագործել եմ տարածքներին օգնելու համար։ Բոլորդ գիտեք, որ իմ անձնական հնարավորությունները բավարար է և իմ ընտանիքի համեստ հնարավորությունները միշտ փորձել ենք լռակյաց, առանց ավելորդ էմոցիաների օգտագործել ինչքան կարողացել ենք։
Ովքեր համարում են, որ իշխանությունը ճիշտ չի գործում և կգտնեք այն ուժը, որը շարժիչ ուժ կլինի, ուրեմն ընտրեք նրանց»։





























