Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան պատրաստ են պատերազմի ավարտից հետո իրենց խաղաղապահ զորքերն ուղարկել Ուկրաինա։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, հաղորդում է ուկրաինական Страна.ua պարբերականը։

Ըստ նրա՝ միջազգային գործընկերները պետք է մասնակցեն Ռուսաստանին զսպելուն, և Ուկրաինան չպետք է իր ուսերին միայնակ կրի այդ բեռը։

«Հարց է առաջանում. ո՞վ է ամեն ինչ ֆինանսավորելու։ Ո՞վ է ներկա լինելու այդ ամենը միասնական համակարգի մեջ ինտեգրելուն, և ո՞վ է չափավորելու Ռուսաստանին զսպելու գործընթացները։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, որ այստեղ պետք է ներկա լինեն նաև այլ երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են դրանով»,- ասել է Պոդոլյակը։

Նա նշել է նաև, որ Թուրքիան կարևորում է Սև ծովում բիզնեսի և տնտեսական խնդիրների համար խնդիրներ ստեղծող իրավիճակի կրկնության կանխումը։

«Ընդհանուր առմամբ, այդ պատերազմը կհանգեցնի եվրոպական տարածքի լիակատար վերաձևավորման։ Ուկրաինան հնարավորինս արագ կշարժվի եվրոպական ուղղությամբ։ Եվ Եվրոպան կվերանայի իր այսօրվա կենսակերպը։ Այն կլինի ավելի խստակյաց, ռազմամոլ ​​և հակառուսական»,- հայտարարել է նա։