Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Ուկրաինայի հետ սահմանին այն բանից հետո, երբ մայրաքաղաք Կիեւը գիշերը ենթարկվել է ռուսական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, տեղեկացրել է BBC News-ը։

Լեհական բանակը հայտնել է, որ իր ռազմաօդային ուժերը «կանխարգելիչ» միջոցներ են ձեռնարկել երկրի օդային տարածնը ապահովելու համար, այն բանից հետո, երբ Կիեւում զոհվել է առնվազն մեկ մարդ, 28 հոգի վիրավորվել է։

Հարվածներից հետո Լեհաստանը, որը 530 կիլոմետրանոց սահման ունի արեւմտյան Ուկրաինայի հետ, մարտական ​​պատրաստության է բերել իր կործանիչները, ցամաքային ՀՕՊ համակարգերը եւ ռադիոլոկացիոն հետախուզությունը։

Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ այս քայլն «ուղղված էր անվտանգության ապահովմանը եւ օդային տարածքի պաշտպանությանը, մասնավորապես՝ սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին հարող տարածքներում»։ Ավելի ուշ՝ շաբաթ առավոտյան, նրանք եզրակացրել են, որ երկրի օդային տարածքը չի խախտվել։