Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածեր չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ քարշակելու միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ձնակույտից։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ փրկարարները ու պարեկները օպերատիվ ժամանեցին ու օգնություն ցուցաբերեցին, վարորդին ու ավտոմեքենան հանեցին ձների միջից ու դրա շնորհիվ ավտոմեքենաների կուտակումներ չստեղծվեց։