Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի հեռախոսազրույցը նրա վենեսուելացի գործընկեր Իվան Խիլի հետ, տեղեկացրել է Белта-ն՝ հղում կատարելով Բելառուսի արտաքին գործերի նախարարությանը։
«Զրույցի ընթացքում Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը աջակցություն է հայտնել Վենեսուելայի կառավարությանը՝ կապված նրա դիրքորոշման հետ՝ ինքնիշխանության, օրինական ճանապարհով ընտրված իշխանության եւ Կարակասի նախաձեռնությունների հարցում, այդ թվում միջազգային կազմակերպություններում»,- նշել է Բելառուսի ԱԳՆ-ն։
Իր հերթին, Վենեսուելայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է բելառուսական կողմին ռազմական եւ քաղաքացիական մի շարք օբյեկտներին ԱՄՆ հասցրած հարվածների, ինչպես նաեւ ընթացիկ իրավիճակի մասին։
Ներկայում, Վենեսուելայի Սահմանադրության համապատասխան, պետության ղեկավարությունն իրականացնելու է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։





























