ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է, որ կդիտարկի ընդդիմադիր Մարիա Կորինա Մաչադոյին Վենեսուելայի նախագահի պաշտոնում աջակցելու հարցը։
«Մենք պետք է դիտարկենք այդ հարցը հենց հիմա։ Նրանք [Վենեսուելայում] փոխնախագահ ունեն, ինչպես գիտեք։ Ես չգիտեմ, թե այդ ինչ ընտրություններ են եղել, բայց, գիտեք, Մադուրոյի ընտրությունը խայտառակություն էր»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ Մադուրոյին բռնելը «ազդանշան է ուղարկում, որ մենք չենք պատրաստվում այլեւս թույլ տալ, որ մեզ կառավարեն»։
Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը ամեն տարի կորցնում է հարյուր հազարավոր մարդիկ թմրանյութերի պատճառով։
«Մենք չենք պատրաստվում այլեւս դա թույլ տալ»,- ասել է նա։





























