Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի Իվելին դեպարտամենտում անհայտ անձը դանակով հարձակվել է RER արվարձանային էլեկտրագնացքի ուղևորների վրա։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի տեղեկություններով՝ տուժել է երկու մարդ։ Նրանցից մեկին չարագործը հարվածել է գնացքի մեջ։ Նշվում է, որ հարձակման պահին ուղևորը քնած է եղել։
Մյուս անձի վրա տղամարդը հարձակվել է արդեն Լը Վեզինե համայնքի կայարանում, որից հետո դիմել է փախուստի։





























