Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Սա շատ կարևոր է, մենք արել ենք մասնագիտական հաշվարկներ և դա հնարավոր է, իսկ եթե դա հնարավոր է, մենք պետք է անենք դա»,– նշել է նա՝ հավելելով, որ Մարդը չպետք է փող չունենալու պատճառով զրկվի բարձրագույն կրթությունից։





























