Ֆրանսիան չի աջակցում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողության ընթացքում ԱՄՆ-ի կողմից կիրառված մեթոդներին։ Ինչպես Ելիսեյան պալատում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը, այս հայտարարությունը կառավարության նիստում արել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
«Կիրառված մեթոդները չեն սատարվում և չեն խրախուսվում։ Սրանք հանրապետության նախագահի խոսքերն են», - ասել է Բրեժոնը։
Նրա փոխանցմամբ՝ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան «պաշտպանում է միջազգային իրավունքը և ժողովուրդների ազատությունը»։ Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ ԱՄՆ-ի գործողությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին։
Միևնույն ժամանակ Բրեժոնը հավելել է, որ Մակրոնը Մադուրոյի հեռացումն իշխանությունից համարում է «լավ նորություն»։





























