Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավոր շրջապատի անձանց բոլոր ակտիվները։ Այս մասին ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
«2026 թվականի հունվարի 5-ին Դաշնային խորհուրդը որոշեց անհապաղ սառեցնել Նիկոլաս Մադուրոյի և նրա շրջապատի այլ անձանց Շվեյցարիայում գտնվող բոլոր ակտիվները», - ասվում է տեքստում։
Ըստ հայտարարության՝ այս միջոցառումներն ուղղված են կանխելու ապօրինի ձեռք բերված ակտիվների դուրսբերումը համադաշնության սահմաններից։ Նշվում է, որ սառեցումը կվերաբերի այն անձանց ակտիվներին, ովքեր մինչ այժմ Շվեյցարիայում պատժամիջոցների չէին ենթարկվել և չի առնչվի Վենեսուելայի գործող կառավարության անդամների ակտիվներին։ Դաշնային խորհուրդն ընդգծել է, որ այս արգելափակումը լրացում է Վենեսուելայի նկատմամբ 2018 թվականից գործող նմանատիպ սահմանափակումներին։





























