Այդ պահից սկսած՝ Կոլումբիայի յուրաքանչյուր զինվոր ստացավ հրաման. զինված ուժերի ցանկացած հրամանատար, որն ամերիկյան դրոշը նախընտրում է կոլումբիական դրոշից, անմիջապես կազատվի աշխատանքից։ Սահմանադրությունը զինված ուժերին պարտավորեցնում է պաշտպանել ազգային ինքնիշխանությունը։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն դրա մասին գրել է սոցիալական ցանցերում՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո։
«Ես երդվել եմ այլևս երբեք զենքին չդիպչել 1989 թվականի խաղաղության համաձայնագրից հետո, բայց իմ երկրի համար ես կրկին զենք կվերցնեմ։
Ես անօրինական անձ չեմ և թմրանյութերի ապօրինի առևտրով չեմ զբաղվում։ Միակ սեփականությունս ընտանեկան տունս է, որի համար մինչ օրս վճարում եմ իմ աշխատավարձով»,- նշել է Պետրոն։





























