Մենք արդեն ստացել ենք և շուտով ավելի քան 600 միլիարդ դոլարի մաքսատուրքեր կստանանք, սակայն կեղծ լրատվամիջոցները հրաժարվում են խոսել դրա մասին, քանի որ ատում և անհարգալից են վերաբերվում մեր երկրին և ցանկանում են միջամտել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի ՝ պատմության մեջ ամենակարևոր առաջիկա որոշումներից մեկին։
Այս մասինս ոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մաքսատուրքերի շնորհիվ մեր երկիրը շատ ավելի ուժեղ և հարգված է, քան երբևէ, թե՛ ֆինանսապես, թե՛ ազգային անվտանգության տեսանկյունից»,- շեշտել է Թրամփը։





























