Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ցանկանում է տեսնել Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ անցում, հաղորդում է BBC-ն։

«Վենեսուելայում տեղի ունեցածն, անկասկած, անրափ կարևոր է։ Մենք վաղուց ենք պաշտպանում անցումը խաղաղ ժողովրդավարության, քանի որ նախագահն ապօրինի էր», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Միջազգային իրավունքը պետք է հիմք ծառայի երկրի ապագայի համար, հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ «ԱՄՆ-ն պետք է հիմնավորի իր գործողությունները»։

«Իրավիճակը դեռևս բարդ է։ Ամենակարևորը կայունությունն է և անցումը խաղաղ ժողովրդավարության»,- ասել է Սթարմերը։