Բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ժողովուրդների անկախ ընտրված զարգացման ուղիները և հետևեն միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին։ Խոշոր երկրները պետք է առաջատար դեր խաղան այդ հարցում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, հաղորդում է Սինհուա գործակալությունը։

Ժամանակակից աշխարհը փոփոխությունների և ցնցումների մեջ է, և միակողմանիությունն ու ահաբեկչությունը լրջորեն խաթարում են միջազգային կարգը, Պեկինում Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սի Ծինպինը։