Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը, երկկողմ առևտրի ծավալի նպատակներին հասնելու քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, որոնց թվում՝ Գազայում և Վենեսուելայում ստեղծված իրավիճակը։





























