Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանությունը կրակ է բացել «առանց թույլտվության թռչող անօդաչու թռչող սարքերի» վրա, հաղորդում է CNN-ը։
«Ոչ մի բախում տեղի չի ունեցել և ողջ երկրում լիակատար հանգստություն է տիրում», - հեռուստաալիքին հայտնել են նախարարությունից:
Չի հստակեցվում, թե ով կարող էր կառավարել անօդաչու թռչող սարքերը:
Երկուշաբթի երեկոյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել են Վենեսուելայի մայրաքաղաքում՝ նախագահական Միրաֆլորես պալատի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին:





























