ԱՄՆ հատուկ ջոկատայինների կողմից գերեվարված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վաղ թե ուշ կվերադառնա հայրենիք: Այս մասին հայտարարել է նրա որդին՝ Վենեսուելայի խորհրդարանի անդամ Նիկոլաս Մադուրո Գեռան:

«Վաղ թե ուշ նա նորից մեր հետ կլինի։ Դա հնարավոր կդառնա մեր ժողովրդի համախմբման շնորհիվ՝ ինչպես Վենեսուելայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- խորհրդարանի նիստի ժամանակ ասել է Մադուրոյի որդին։

EFE գործակալության հաղորդմամբ՝ նա նաև լիակատար աջակցություն է հայտնել Դելսի Ռոդրիգեսին, որը, Գերագույն դատարանի որոշմամբ, կկատարի պետության ղեկավարի պարտականությունները։