2 օր առաջ ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Աշտարակ քաղաքի պոլիկլինիկայում արտակարգ իրավիճակ է եղել. Ջեռուցման համակարգի վնասման հետևանքով պոլիկլինիկան ողողվել էր ջրով, հաղորդում է Shamshyan.com–ը։
Անցյալ տարվա նոյեմբերի 18-ին նշված պոլիկլինիկա էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին և ուղեկցել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, իսկ պոլիկլինիկայի կառուցումը կյանքի է կոչվել ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ, հատկացվել է 761 մլն դրամ։





























