Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը Կամբոջայից բացատրություն է պահանջել երեքշաբթի առավոտյան թաիլանդական զինվորական դիրքերի վրա ականանետային հարձակման համար, որի հետևանքով մեկ զինվոր է վիրավորվել․ թեև Կամբոջայի կողմից պնդումներ են եղել, որ կրակոցները պատահական են եղել։

«Մենք կամբոջական կողմից պահանջում ենք անհապաղ մանրամասն բացատրություն։ Մեր կողմից միջադեպը դիտարկվում է դեկտեմբերի 27-ի Թաիլանդի և Կամբոջայի կրակի դադարեցման մասին համատեղ հայտարարության մեջ ամրագրված ընթացակարգերին համապատասխան։ Արդյոք կլինի՞ որևէ պատասխան քայլ, որը որոշվում է այդ ընթացակարգերի շրջանակներում և Թաիլանդն իրեն իրավունք է վերապահում այս կամ այն ձևով պատասխանել ականանետային գնդակոծությանը, որի հետևանքով վիրավորվել է մեր զինծառայողը», — հայտարարել է Չանվիրակունը Բանգկոկի Կառավարության տանը կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ կամբոջական կողմի բացատրությունը, թե գնդակոծությունը տեղի է ունեցել «պատահաբար», բավարար չէ թաիլանդական կողմի համար, որպեսզի վերջինս կարողանա որոշել, թե ինչպես դասակարգել այս միջադեպը։

«Մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես է Կամբոջան պատասխանատվություն կրելու այս դեպքի համար», - ասել է վարչապետը։

Նա բացատրել է, որ Թաիլանդը չի պլանավորում որևէ անհապաղ պատասխան միջոցառում և դեռևս ռազմական հրամաններ չեն տրվել։ Այնուամենայնիվ, Չանվիրակունը նշել է, ոչ ոք չպետք է կասկածի, որ Թաիլանդը լիովին կպաշտպանի իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը։