Քաղաքագետ և կովկասագետ Կարեն Իգիթյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հարցազրույցից հատվածներով։
Կարեն Իգիթյանը գրում է. «Իլհամ Ալիևի հարցազրույցի կարևոր կետերը.
- Հայաստանին բազմիցս անվանում է թշնամի
- Հայաստանի հետ նավթամթերքների առևտրի և նման թեմաները բացարձակապես արհեստական բնույթ են կրում․ Ալիևին դրանք պետք են Փիարի համար և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում 907-րդ ուղղումը չեղարկելու նպատակով
- Ալիևը հստակ ասում է, որ Զանգեզուրի միջանցքը իրականացվելու է․ անվանումը կարևոր չէ, էությունն էլ նույնն է մնում։
- Ալիևը ընդունում է, որ ինքը մտադիր էր միջանցքը բացել ռազմական ճանապարհով («ցանկացած դեպքում»), սակայն «լավ է, որ բացվեց խաղաղ ճանապարհով»։
- Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս (Ողջույն Փաշինյանի քարոզիչներին, որոնք արդեն իրենք էլ խճճվել են՝ կամ 1991, կամ 2016, կամ չգիտես էլ որ տարում)։
- Հայաստանի սահմաններ գոյություն չունեն, քանի դեռ դրանք չեն ճանաչվել Ադրբեջանի կողմից։ Ահա թե ինչպես է Փաշինյանը հասնում «անկախության»․ դա նույն բանն է, ինչ վիլայեթացումը։ Սակայն պետք է հասկանալ, որ նույն կերպ նաև Ադրբեջանի սահմանները գոյություն չունեին, քանի դեռ դրանք չէր ճանաչել Հայաստանը։ Բայց Փաշինյանը դրանք հանձնել է։
- Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական ներուժը և արդեն մի քանի անգամ ավելի ուժեղ է, քան 2020 թվականին
- Միջազգային իրավունքը չի գործում, իրական իրականությունն է գործում։ Եվս մեկ անգամ ողջույն Նիկոլի քարոզիչներին։ Կարևորը կադաստրային փաստաթղթերը չեն, այլ ուժերի իրական հավասարակշռությունը։ Իսկ Հայաստանի ուժերը ՔՊ-ն տարեցտարի ջուրն է լցնում։
- Եթե 2020 թվականի պատերազմը չկանգնեցվեր, Ադրբեջանի կորուստները «բազմակիորեն ավելի մեծ» կլինեին։ Ադրբեջանի ԶՈւ-ն պաշտոնապես ունեցել է ավելի քան 3 հազար զոհ։ «Բազմակիորեն ավելի մեծը» նշանակում է նվազագույնը 15 հազար զոհված ադրբեջանցի զինվոր։ Բայց Նիկոլը նրանց փրկեց»։





























