Սուրբ Ծննդյան տոնին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «ուխտերթին» ակտիվ մասնակցություն են ապահովել Երևանի հայտնի բուժկենտրոնների ղեկավարները։
Մասնավորապես հրապարակված կադրերում առաջին շարքերում երևում են Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Ադամյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն , ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, «Մարտունու» բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:
































