Հանգիստ նստի տեղդ ու սպասի քո պատասխան տալու ժամանակին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
Նա, մասնավորապես, նշել է. «Նոր տեսա, որ հայրենադավի և տիրադավների երթին միացած նախկին և ներկա օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, թե ով կասի` իրենք եկեղեցին քանդում են, նա ամենավերջին սրիկան է։
Ուրեմն լսի', Գռզո', ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր Արցախը ծախեցին, հիմա էլ տղերքի արյան վրա փող են աշխատում ու 30 արծաթի դիմաց պայքարում հայկական ինքնության դեմ։
Հանգիստ նստի տեղդ ու սպասի քո պատասխան տալու ժամանակին»։





























