Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի ինքնաթիռն առատ ձյան պատճառով չի կարողացել թռչել Փարիզի օդանավակայանից, հաղորդում է Digi24-ը, հղում անելով պետության ղեկավարի հայտարարությանը և Ռումինիայի ԱԳՆ տվյալներին։

Ըստ լրագրողների՝ Spartan ինքնաթիռը պատրաստվել էր թռիչքի չորեքշաբթի՝ հունվարի 7-ի առավոտյան։ Սակայն թռիչքուղին ծածկված էր առատ ձյունով, ինչի պատճառով թռիչքը հետաձգվել է։

«Երեկ որոշեցինք չթռչել, քանի որ խիտ մառախուղի պատճառով Բուխարեստ կժամանեինք ժամը 3:00-ին կամ 4:00-ին»,- ասել է Դանը։

Ռումինիայի նախագահը հավելել է, որ Ֆրանսիայում եղանակային պայմաններն անսովոր են երկրի համար։ Նա նշել է, որ անձնակազմը և ուղևորները ներկայում սպասում են թռիչքուղու մաքրմանը՝ անվտանգ թռիչքի համար։