Մինեսոտա նահանգի Մինիտապոլիս քաղաքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցները կրակել և սպանել են մի կնոջ, որը փորձել էր իր մեքենայով փակել իրենց ճանապարհը։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հաստատել է, որ կինը կրակոցների է ենթարկվել։ Գործակալությունը հայտարարել է, որ ICE աշխատակիցները «նպատակային գործողություններ» էին իրականացնում, երբ անկարգողները «սկսեցին խոչընդոտել իրենց գործողությունները», և նրանցից մեկը «օգտագործեց իր մեքենան որպես զենք»՝ փորձելով վրաերթի ենթարկել ոստիկաններին։ Գործակալությունը հավելել է, որ ICE աշխատակիցը պատասխանել է «պաշտպանական կրակոցներ արձակելով»։

Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը միջադեպը անվանել է «ներքին ահաբեկչության ակտ»։ Նա ասել է, որ ICE աշխատակիցները, որոնք իրականացնում էին «իրավապահ գործողություն», խրվել են ձյան մեջ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով և փորձում էին իրենց մեքենան մի կողմ մղել, երբ կինը հարձակվել է նրանց և ուրիշների վրա՝ փորձելով վրաերթի ենթարկել նրանց։

Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը հաստատել է ICE գործակալի մասնակցությամբ կրակոցների մասին իր իմացությունը և պահանջել, որ գործակալությունը անհապաղ լքի քաղաքը՝ նշելով, որ նրանց ներկայությունը «քաոս է սերմանում»։

Կնոջ անունը չի հրապարակվել: Քաղաքապետի խոսքով՝ նա 37 տարեկան էր: Մինեապոլիսի քաղաքային խորհրդի անդամ Ջեյսոն Չավեսի խոսքով՝ նա ԱՄՆ քաղաքացի էր, որը «կանգնած էր որպես դիտորդ» և «հետևում էր իր ներգաղթյալ հարևաններին»: