Ամերիկյան իշխանությունները մշակում են Վենեսուելայի նավթարդյունաբերությունը առաջիկա տարիների ընթացքում վերահսկելու լայնածավալ ծրագիրը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նախագահ Թրամփը և նրա խորհրդականները ծրագրում են լայնածավալ նախաձեռնություն իրականացնել՝ Վենեսուելայի նավթային արդյունաբերության մեջ տարիներ շարունակ գերիշխելու համար։ Նախագահն օգնականներին հայտնել է, որ իր ջանքերը կարող են օգնել նվազեցնել նավթի գները մինչև իր ցանկալի մակարդակը՝ 50 դոլար մեկ բարելի դիմաց», - գրում է պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ անձանց։

Հրապարակման համաձայն՝ պլանը նախատեսում է ԱՄՆ-ի կողմից որոշակի վերահսկողության հաստատում Վենեսուելայի պետական նավթային  Petroleos de Venezuela SA (PdVSA) ընկերության նկատմամբ, ներառյալ նավթամթերքի մեծ մասի գնումն ու վաճառքը։