Երկու մարդ վիրավորվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության գործակալների կրակոցների հետեւանքով։ Այս մասին տեղեկացվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տեղական գրասենյակի X սոցիալական ցանցի էջում։

Գրասենյակի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 14:15-ի սահմաններում։

«Միջադեպին մասնակցել են ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության գործակալներ. երկու մարդ վիրավորվել է»,- նշվել է հաղորդագրությունում։