Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչ իննամյա տղան հայց է ներկայացրել 11-ամյա ծանոթի դեմ, որն ավելի վաղ վնասել էր նրա մատը խաղալիք դինոզավրով մանկապարտեզում, խաղալիքի համար պայքարի ընթացքում, բայց տանուլ է տվել դատը, տեղեկացրել է National Post կանադական թերթը։

«Հայց ներկայացնողը տանուլ է տվել, բայց դատական ծախսերը նրանից չեն գանձել։ Այժմ նա 13 տարեկան է... Խնդրի առիթ է հանդիսացել վեճը խաղալիք դինոզավրի համար, որը տեղի է ունեցել երկու տղաների միջեւ 2022թ․ օգոստոսի 9-ի առավոտյան ժամը 11-ին Գրանդ Պրերիի մանկապարտեզում»,- նշվել է հոդվածում։

Պարբերականի տեղեկացմամբ՝ դինոզավրի պատճառով վեճը հանգեցրել է այն բանին, որ պատասխանողը խաղալիքով հարվածել է հայցվորին՝ նրան պատճառելով աջ ձեռքի մատնեմատի՝ վիրահատության հանգեցրած կոտրվածք։ Սակայն հայցվորը տանուլ է տվել գործը երկու հիմնական պատճառով. նրան չեն տրվել անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր, իսկ վնասվածքը դատարանը համարել է պատահականություն։

Ինչպես նշել է գործի դատավոր Բրայան Հուոգեսթոլը, այս նախադեպը բազմաթիվ խնդիրներ կառաջացնի, ներառյալ երեխայի՝ որոշումներ կայացնելու եւ ինքնակամ դատավարության ռիսկերի ընդունմանը համաձայնելու ունակությունը, որը հաճախ կարող է ներառել ծախսերի վճարումը պատասխանողի կողմից՝ տանուլ տալու դեպքում։