Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից-Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածը (բուք), Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։





























