Ասենք, չորս անգամ վերանախագծման մրցույթները չեն կայացել. երկրորդ անգամ չկայանալուց հետո միգուցե հրաժարվեինք առհասարակ և այդ ֆինանսավորումից, և համագործակցությունից, որովհետև չի կարող մեր մանկապարտեզի նախագծման պրոցեսը այսպես տարիներ տևել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը այս դեպքում, և այս մի քանի մանկապարտեզի ֆինանսավորման հարցը մենք վստահորեն կարող ենք լուծել։ Հետևապես խնդրում եմ սեղմ ժամկետներում գործընկերների հետ հասկանալ, մենք իրար հետ աշխատում ենք, թե՞ չենք աշխատում։ Կամ ֆինանսավորման չափն է խնդիրը, որ չորս անգամ չի կայացել մրցույթը, կամ ինչ-որ մի բան է առաջադրանքում գրված, որ բոլոր նախագծողների մոտ ինչ-որ հարց է առաջացնում, որ չեն մասնակցում, կամ չգիտեմ ինչ է։
Այսինքն ավելի լավ է, այս ճանապարհով էլ չգնանք»,–ասաց նա։
Նշվեց, որ հարցը ավելի տրիվիալ դաշտում է և առկա իրավիճակը կապված է համակարգի բարդության հետ, այսինք դիմելու, հայտեր ներկայացնելու հետ։
Քաղաքապետին զեկուցվեց, որ 2026 թվականին 13 մանկապարտեզի շինարարություն է սկսվելու, որոնցից 7–ի մասով արդեն նախագծերը պատրաստ են։





























