Heineken գարեջրագործական համերնի գլխավոր տնօրեն Դոլֆ վան դեն Բրինկը հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին, ընկերությունը սկսում է նոր ղեկավարի փնտրտուքները։ Այս մասին ասված է Heineken-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Heineken N.V.-ն այսօր հայտարարել է, որ գլխավոր տնօրեն և տնօրինության նախագահ Դոլֆ վան դեն Բրինկը տեղեկացրել է դիտորդ խորհրդին 2026 թվականի մայիսի 31-ին պաշտոնից հեռանալու իր որոշման մասին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտորդ խորհուրդը սկսում է փոխարինողի փնտրտուքը, իսկ վան դեն Բրինկը համաձայնել է ութ ամիս ժամկետով մնալ որպես խորհրդատու՝ սկսած 2026 թվականի հունիսի 1-ից, նշվում է հաղորդագրության մեջ։

Դոլֆ վան դեն Բրինկը համերնի ղեկավար է նշանակվել 2020 թվականի հունիսի 1-ին, իսկ ընկերությունում աշխատանքի է անցել դեռ 1998 թվականին։

Heineken-ը հոլանդական գարեջրագործական ընկերություն է, որը հիմնադրվել է 1864 թվականին։ Այն տիրապետում է ավելի քան 340 ապրանքանիշերի ողջ աշխարհում, որոնք վաճառվում են ավելի քան 190 երկրներում։ Ընկերության հաստիքացուցակը կազմում է ավելի քան 85 հազար մարդ։