Ձերբակալվել է Նոր տարվա գիշերը հրդեհի հետևանքով 40 մարդու կյանք խլած շվեյցարական բարի համասեփականատերերից մեկը, հաղորդում է BBC-ն։

Ըստ շվեյցարական լրատվամիջոցների՝ ձերբակալվածը Ֆրանսիայի քաղաքացի Ժակ Մորետտին է. քննիչները համարել են, որ նա կարող է փախուստի դիմել։

Նրա կինը՝ Ջեսիկան, որը Le Constellation բարի մյուս համասեփականատերն է, չի ձերբակալվել։ Վալե կանտոնի դատախազության տվյալներով՝ ամուսիններից երկուսն էլ մեղադրվում են անփութության հետևանքով մահ պատճառելու մեջ։

2026 թվականի հունվարի 1-ի գիշերը բարում բռնկված հրդեհը 40 մարդու կյանք է խլել, վիրավորվել է 116 մարդ։

Մեղադրողները կարծում են, որ հրդեհը սկսվել է, երբ Նոր տարվա երեկույթի մասնակիցները բարձրացրել են բենգալյան կրակներով շամպայնի շշեր, որոնցից բռնկել են առաստաղի ձայնամեկուսիչ փրփուրը։

Այս շաբաթ պարզվել է, որ լեռնադահուկային հանգստավայրի բարում հինգ տարի անվտանգության ստուգումներ չէր անցկացվել։