Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը «Վերին Լարս» անցակետով փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բեռնատարների համար երթևեկությունը փակ է մնում հունվարի 9-ից։