Կենտրոնական Իտալիայի Տոսկանա տարածաշրջանի Կաստիլյոն Ֆիորենտինո համայնքում 2026 թվականի առաջին 10 օրվա ընթացքում առնվազն 14 մարդ է մահացել, ինչն այս տարածքի համար անոմալ բարձր ցուցանիշ է։ Այս մասին հայտնել է համայնքի քաղաքապետ Մարիո Անյելին։
Ինչպես նա գրել է Facebook-ի իր էջում, մահվան նման քանակը դուրս է նորմայի սահմաններից՝ հաշվի առնելով, որ ողջ 2025 թվականի ընթացքում համայնքում մահացել է 133 մարդ։ Այսպիսով, մահացության հաճախականությունը յուրաքանչյուր երեք օրում մեկ դեպքից բարձրացել է մինչև օրական մեկից ավելի դեպքի։
Անյելին տեղական Corriere Fiorentino թերթին տված հարցազրույցում նաև նշել է, որ «Կաստիլյոն Ֆիորենտինոյում հուղարկավորության արարողությունները հաջորդում են միմյանց», իսկ ընտանիքները երբեմն ստիպված են լինում հերթ սպասել հարազատներին հրաժեշտ տալու համար։ Նրա խոսքով՝ նման իրավիճակ չէր դիտվել նույնիսկ համավարակի ժամանակ։
«Սա կարող է լինել զուգադիպություն, առանձնահատուկ անհաջող շրջան կամ, հնարավոր է, պայմանավորված է նրանով, որ ներկայիս ցրտահարությունն ու գրիպի ալիքը հարվածում են ամենախոցելիներին», - ենթադրել է նա՝ իրավիճակը բնութագրելով որպես «անոմալիա»։




























