Այսօր՝ հունվարի 13–ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որտեղ ներկայացվել է նախարարության գործունեության հաշվետվությունը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավարտից հետո շենքից դուրս գալիս NEWS.am–ի թղթակիցը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց. «Ալիևը նորից հայտարարեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչո՞ւ կառավարության մակարդակով արձագանք չկա»։
Ի պատասխան Մհեր Գրիգորյանը միայն ասաց, որ հիմա հարմար չէ իրեն պատասխանել, ապա նստեց մեքենան ու հեռացավ։





























