ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը շարունակում է համալրել իր շարքերը։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ծառայությունը։
Էկոպարեկային ծառայության կայացման ընթացքն այս անգամ արժևորվել է Տավուշի և Սյունիքի մարզերում մասնագիտական ներուժի կենտրոնացմամբ՝ գլխավոր և ավագ խմբերի էկոպարեկների հաստիքների համալրման միջոցով, ապահովելով բնության պահպանության նոր և ավելի բարձր որակ։
«Գրավոր թեստավորման և հարցազրույցի փուլերն ուղղված են եղել բացահայտելու լավագույններին։ Թեկնածուների մասնագիտական պատրաստվածությունը գնահատվել է Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից։ Մրցույթի բոլոր փուլերն անցկացվել են Ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի անմիջական ղեկավարությամբ՝ ապահովելով ընտրության գործընթացի բարձր նշաձողը։





























