Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացել՝ Գազայի խաղաղության նորաստեղծ խորհրդին միանալու համար, իսկ Ղազախստանին առաջարկվել է դառնալ հիմնադիր անդամներից մեկը։ Այս մասին Tengrinews.kz-ին տված հարցազրույցում հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։

Ինչպես նախկինում հաղորդվել էր, ԱՄՆ նախագահը ստեղծում է Գազայի խաղաղության խորհուրդ: Հիմնադիր անդամներ լինելու վերաբերյալ հրավերներ են ուղարկվել մի շարք երկրների ղեկավարներին: Արգենտինան, Հունգարիան, Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը և Իտալիան հաստատել են առաջարկների ստացումը և համաձայնություն են հայտնել դրանք ընդունելու վերաբերյալ: Հրավերներ են ուղարկվել նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄԷ-ի ղեկավարներին, սակայն պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել:

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջին համաշխարհային առաջնորդներից մեկն է եղել, որը պաշտոնական հրավեր է ստացել Խաղաղության խորհրդին միանալու համար և Ղազախստանը դարձել է հիմնադիր պետություններից մեկը», - նշել է Ռուսլան Ժելդիբայը։