ԱՄՆ-ն հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդգրկվել Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԲԿ-ն:

«Այո՛, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական միջոցներով հրավեր է ստացել խաղաղության խորհրդի այդ կազմում ընդգրկվելու համար։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք այդ առաջարկի բոլոր մանրամասները, հույս ունենք կապ հաստատել ամերիկյան կողմի հետ՝ բոլոր նրբությունները պարզաբանելու համար», — հայտարարել է Պեսկովը։

Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի ստեղծման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 2026 թվականի հունվարի 16-ին։ Այս կազմակերպության հիմնադրումը ներառված է եղել Գազայի համար ամերիկյան առաջնորդի խաղաղության ծրագրում՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ։ Միավորման գործադիր կոմիտեի կազմում կընդգրկվեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսա Ջարեդ Քուշները և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր առաջիններից մեկը ստացել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Հանրապետությանն առաջարկել են դառնալ Խորհրդի հիմնադիր պետությունների շրջանակի անդամ:

Bloomberg-ի տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները հորդորում են Գազայի հատվածի հարցով միջազգային խորհրդի անդամ երկներին 1 միլիարդ դոլար ներդնել։